Փաշինյանը թիմակիցներին բացատրել է՝ ինչու հենց Վահե Ղազարյանը դարձավ ՆԳ նախարար. ԶԼՄ

Արխիվային լուսանկար
Հայաստանում ՆԳՆ-ն գոյություն է ունեցել մինչև 2002 թվականը, ապա դրա հիման վրա ստեղծվել է ՀՀ ոստիկանությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական իր թիմակիցներին բացատրել է, թե ինչու պետք է հենց ներկայիս ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվեր ներքին գործերի նախարար, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ պարբերականի՝ ՔՊ թիմում տարակուսել էին, թե ինչպես պետք է ոստիկանապետը ներկայանա ԱԺ նիստերին, պատասխանի հարցերին, երբ այսքան ժամանակ հրապարակային գործունեություն չի ծավալել: Փաշինյանը թիմակիցներին հասկացրել է, որ, նախ, որոշումը իրենն է, ապա բացատրել է, որ ներքին գործերի նախարարը պետք է համակարգին տիրապետող լինի, իմանա աշխատակիցների աշխատելաոճը, նրանց ով լինելը, իսկ համակարգին լավ տիրապետում և աշխատանքային երկար տարիների փորձ ունի հենց Վահե Ղազարյանը:
«Ժողովուրդը» նշում է նաև, որ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պլանները թերևս ձախողվեցին. նա ամեն ինչ անում էր, որպեսզի Ղազարյանը նախարար չդառնա:
Հավելենք, որ Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագիծը ՀՀ Ազգային ժողովում ընդունվեց 2022–ի դեկտեմբերի 16–ին։
Ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը:
Ներքին գործերի նախարարի պաշտոնի համար 4 թեկնածու կա. ԶԼՄ
Հայաստանում ՆԳՆ-ն գոյություն է ունեցել մինչև 2002 թվականը, ապա դրա հիման վրա ստեղծվել է ՀՀ ոստիկանությունը։