Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել, թե ինչպես է ձեռնածություն անում որդին` Վահանը

Եվգենի Պետրոսյան. Արխիվային լուսանկար
Տղան մեծ ուշադրությամբ դիտել է կրկեսային ներկայացումը, այնուհետև ինքն է փորձել ձեռնածություն սովորել արտիստներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը հետևորդներին թարմ լուսանկարներ է ներկայացրել, որոնցում ցույց է տվել իր մեծացած որդուն` Վահանին։
Հայրը նրան կրկեսային ներկայացման էր տարել։ Լուսանկարներից դատելով՝ փոքրիկը հիացած էր, առավել ևս, որ շոուից հետո նրան թույլատրել էին կերակրել փղերին և ցույց էին տվել` ինչպես է պետք ձեռնածություն անել։
«Զապաշնի եղբայրների ղեկավարած՝ Վերնադսկի պողոտայի մոսկովյան մեծ կրկեսը։ «Կախարդվածը» մանկական ներկայացում... Որքա՜ն ուրախություն են պարգևում նրանք մարդկանց։ Ուզում եմ շնորհակալություն ասել կրկեսային արվեստին, որը բոլոր ժամանակներում շարունակում է անփոփոխ ուրախացնել», – հրապարակմանը կից գրել է Պետրոսյանը։
Հումորիստի խոսքով` երեխան մեծանում է թատերական արվեստի նկատմամբ մեծ սիրով։
«Վահանը թատերական երեխա է դարձել. թատրոնում իրեն մեծի պես է պահում, ուշադիր հանդիսատես է», – կիսվել է նա հետևորդների հետ։
Վահանը Տատյանա Բրուխունովայի առաջին և Եվգենի Պետրոսյանի երկրորդ երեխան է (առաջին ամուսնությունից Վիկտորյան ծնվել է 1968 թվականին)։ Նա ծնվել է Դուբայում 2020 թվականի մարտի 13-ին։