Բարդ խնդիրներ կան, բայց ՀԱՊԿ-ը կարող է լուծել դրանք. նոր գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ելույթ է ունեցել կազմակերպության քարտուղարության և մշտական խորհրդի անդամների առջև:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջև աշխարհաքաղաքական խոշոր մարտահրավերների ֆոնին բարդ խնդիրներ են դրված: Այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ քարտուղարության և մշտական խորհրդի անդամների առջև։
«Աշխարհը աշխարհաքաղաքական խոշոր մարտահրավերների ականատեսն է դառնում, և պետք է շատ բարդ քաղաքական, տնտեսական և այլ խնդիրներ լուծել։ Ոչ պակաս բարդ խնդիրներ կան նաև ՀԱՊԿ-ի առջև։ Այս բոլոր մարտահրավերներն ու խնդիրներն անդրադառնում են մեր կազմակերպության առանցքային դերի, հեղինակության և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործուն մեխանիզմ լինելու կարողության վրա», - ասել է Տասմագամբետովը։
Նա խորապես համոզված է, որ ՀԱՊԿ-ն ի վիճակի է լուծել այն խնդիրները, որոնք դրված են իր վրա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Տասմագամբետովի թեկնածությունն առաջադրվել է Ղազախստանի ղեկավարության կողմից և հաստատվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ։ Նա պարտականությունները կկատարի երեք տարի՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։
Հայաստանում այս տարի ՀԱՊԿ զորավարժություններ չեն կայանա. Փաշինյան