ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Երևանի Աճառյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա երկու տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Այսօր` ժամը 15։50-ի սահմաններում, բախվել են «BMW» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բաժանարար ճանապարհին տեղադրված երկաթե սյունն ու առաջ ընթանալով՝ բախվել ծառին։
«Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ»,–գրում է կայքը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարոդների և վիրավորների ինքնությունը։