Տոներին շտապօգնության ծառայությունը ստացել է 5511 կանչ․ Ստեփանյանը թվեր ներկայացրեց

Նշված ժամանակահատվածում 172 երեխա է հոսպիտալացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Դեկտեմբերի 30-ից հունվարի 4–ը ընկած ժամանակահատվածում շտապօգնության ծառայությունը ստացել է 5511 կանչ, որոնցից հոսպիտալացվել են 1043–ը։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց «Շտապօգնություն» ՓԲԸ–ի ղեկավար Թագուհի Ստեփանյանը։
«Աշխատել ենք բավականին ծանրաբեռնված։ Օրական կանչերի թիվը հասել է 1050–ից 1070–ի, որի 17 տոկոսը հոսպիտալացվել է»,– նշեց նա։
Մանկական կանչերի թիվը նշված ժամանակահատվածում եղել է 667, հոսպիտալացվել է 172 երեխա։
Գորիսից շտապօգնությունը մոտ 1 ժամում է հասնում. ինչ իրավիճակ է Որոտան սահմանամերձ գյուղում