Սուրիկ Խաչատրյանի եղբորը պետության հաշվին խողովակներ նվիրած անձը չի փոխհատուցում վնասը

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզպետին` համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ քայլեր անելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դրդմամբ Նորավան համայնքի նախկին ղեկավարը վատնել է 5 մլն դրամ արժողությամբ մետաղական խողովակները, հայտնում է դատախազությունը։
Դատախազությունը հիշեցնում է, որ Նորավանի նախկին ղեկավար Լավրենտիկ Առաքելյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դրդմամբ, 2012թ. Խաչատրյանի եղբորն է տրամադրել համայնքային սեփականության՝ 5 մլն դրամի մետաղական խողովակները: Առաքելյանին վատնման հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել, սակայն 2022-ի նոյեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշել էր դադարեցրել քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքով:
«Հաշվի առնելով, որ համայնքին պատճառված 5 մլն դրամը չի հատուցվել, դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզպետին և Սիսիանի ղեկավարին՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ` համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Սյունիքի մարզպետը դատախազությանը հայտնել է` մարզպետարանը հետևում է Նորավան համայնքին պատճառված վնասի վերականգնման ընթացքին. Սիսիան համայնքին առաջարկվել է հնարավոր սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել համայնքին պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ։
Առևերույթ չարաշահումներ. Կապանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել