Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ
Անդրադարձ է կատարվել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական կահավորման, թիկունքային և բարոյահոգեբանական ապահովման հետ կապված մի շարք հարցեր Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ այսօր քննարկել են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմն ու բանակային զորամիավորումների հրամանատարությունը:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ
Անդրադարձ է կատարվել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:
«Պաշտպանության նախարարին զեկուցվել են նախորդ աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը»,– ասված է հաղորդագրությունում:
Բարձրացված խնդիրների առնչությամբ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին: