ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ կրտսեր Գուրգեն Արսենյանը, որը վերջերս ձերբակալվել էր, տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՝ նախկին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա։ Տեղեկությունը հայտնում է Tert.am-ը։
«Գուրգեն Արսենյանը կշարունակի մնալ այնտեղ և բուժում ստանալ»,– գրում է կայքը։
Հիշեցնենք, որ 27-ամյա Արսենյանը դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին էր տեղափոխվել: Նրա մոտ հայտնաբերել էին 2 կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։