ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Մոսկվա–Գոա (Հնդկաստան) չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հնդկաստանի Գուջարատ նահանգում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Գործակալության տեղեկություններով` պատճառն ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգն է։
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Գուջարատում։ Այս պահին զննություն է իրականացվում»,– գրում է գործակալությունը։
Նշվում է, որ Մոսկվայից Գոա թռիչքն իրականացնող ինքնաթիռը պատկանում է Azur Air ավիաընկերությանը։