Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները հանդիպել են Անթալիայում

Օրենսդիր մարմինների ղեկավարների բանակցությունները տեղի են ունեցել Ասիական խորհրդարանական վեհաժողովի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները հանդիպում են ունեցել Անթալիայում՝ Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում։
Irna գործակալությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Մուստաֆա Շենթոփը և Սահիբա Գաֆարովան քննարկել են քաղաքականության և տնտեսության ոլորտներում հարաբերությունների զարգացումն ու խորացումը, անդրադարձել նաև տարածաշրջանային խնդիրներին։
Ասիական խորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 2006 թվականին։ Կազմակերպությունը մշտական հիմունքներով 41 պետություն է ներառում։
Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանի էներգետիկ ծրագրերից