Հայաստանի մի շարք հատվածներում ձյուն է գալիս

Հայաստան
Վարորդներին խորհուրդ է տրվում լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սևանի, Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վեդի-Լանջառ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան զոհեր և տուժածներ