Գորիսում տեսանելիությունը 20 մետր է. ինչ իրավիճակ է Հայաստանի մյուս ավտոճանապարհներին

Որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, տեղ–տեղ մերկասառույց է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր, այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մամուլի ծառայությունը` ներկայացնելով իրավիճակը հայաստանյան ավտոճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ։
Հաղորդագրության համաձայն` Հայաստանում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Տաշիրի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Վարդենիսի և Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
«Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիմնադրամից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարներն իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Լարսով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակվել է բեռնատարների համար