Գերիներին ազատելը կարևոր քայլ կլինի խաղաղության համաձայնագրի համար. Հռոմի պապի կոչը

Հռոմի պապն իր ելույթում անդրադարձել է նաև տարածաշրջաններում շարունակվող հակամարտություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ահազանգել է ռազմագերիներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին, հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։
Մասնավորապես նշվում է, որ այսօր, Սուրբ Աթոռում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ տարեկան հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ՀՀ դեսպանը, Ֆրացիսկոսն իր ելույթում անդրադարձել է նաև տարածաշրջաններում շարունակվող հակամարտություններին։
«Մասնավորապես մտածում եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը և վերահաստատում եմ, որ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց ազատելը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար»,–ասել է Ֆրանցիսկոսը։
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
Հռոմի պապը սուրբծննդյան ուղերձում հայտարարել է խաղաղության պակասի մասին