ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգում գարնանը նախատեսվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ, տեղեկությունը հայտնել է տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանը աշխատակազմի հետ շաբաթական հանդիպման ժամանակ։ Այս մասին գրված է կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում։
«Իսկ այժմ շարունակվում են վագրերի ազատավանդակի շինարարական աշխատանքները. ազատավանդակը կիսվում է երկու մասի»,–ասել է Ղազարյանը:
Հանդիպմանը նաև քննարկվել են մի շարք հարցեր` կապված կենդանիների ձմեռանոցների և ջեռուցման հետ. ի դեպ, ազատավանդակներում առկա են ջեռուցվող փակ շինություններ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնել էր, որ շուտով կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ, իսկ այգին կհսկվի ժամանակակից սարքերով: