ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության որակավորման մրցաշարի կիսաեզրափակիչ է դուրս եկել։
Նա 6:2, 6:3 հաշվով հաղթել է ավստրալացի Լիզեթ Կաբրերուին։ Խաղը տևել է 1 ժամ 13 րոպե։
Կիսաեզրափակիչում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի ամերիկացի Սոֆի Չանը։
«Australian Open»–ի հիմնական մրցումները կանցկացվեն հունվարի 16-29-ը։