ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դեմ է, որ ՌԴ–ին հեռացնեն կազմակերպությունից

Հելգա Շմիդտ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Ռուսաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը դեմ է Ռուսաստանին կազմակերպությունից հեռացնելու կոչերին, որոնք ավելի վաղ հնչել էին Կիևում։
«Կարծում եմ՝ իմաստ ունի, որ Ռուսաստանը ԵԱՀԿ-ի անդամ մնա»,- ասել է Շմիդտը գերմանական «Welt» թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նույն սեղանի շուրջ նստելը չի նշանակում դիվանագիտական հաճոյախոսություններ փոխանակել։
«Մի օր մենք նորից բանակցային ուղիների կարիք կունենանք: ԵԱՀԿ-ն անվտանգության միակ կազմակերպությունն է, որտեղ բոլոր նրանք, ովքեր կարևոր են եվրոպական անվտանգության ճարտարապետության համար, նստում են նույն սեղանի շուրջ», - ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն գտնվում է ինքնաոչնչացման փուլում, և կազմակերպությունը կկործանվի, եթե Ռուսաստանը մնա դրա կազմում։