ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Բրազիլիայում բողոքի ակցիաների հետևանքով 46 մարդ է վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է «20 minutos» թերթը:
«Տուժածներից 6-ի վիճակը ծանր է, 2-ին շտապ բժշկական օգնություն է ցուցաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի համախոհները, որոնք նախորդ տարվա վերջից բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքներից, հունվարի 8-ին Բրազիլիայի մայրաքաղաքում գրավել են կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահի նստավայր (Պլանալտու պալատ) ու Բրազիլիայի գերագույն դատարանի շենք։ Ոստիկանությանը միայն երեկոյան է հաջողվել կառավարական շենքերն ազատել ցուցարարներից։
Դաշնային օկրուգի ղեկավարի տվյալներով` անկարգություններից հետո ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել։ Քաղաքացիական ոստիկանությունից հայտնել են, որ ընդհանուր առմամբ 300 մարդ է ձերբակալվել։