Առգրավվել է 1200 կգ «սիգ» տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ

Առգրավվել է 1200 կգ «սիգ» տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ Սևանա լճում սիգ ձկնատեսակի բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով շարունակում է խստացված վերահսկողությունը Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում, բացօթյա վաճառակետերում։
Հատուկ հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է 3212 հատ, շուրջ 1200 կգ «սիգ» տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ, լճից դուրս է բերվել 40-ից ավել ձկնորսական ցանց, լողամիջոցներ, այդ թվում 1 ռետինե նավակ։
Առգրավվել է 1200 կգ «սիգ» տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ
Առգրավված ձկները հանձնվել են հատուկ խնամքի կարիք ունեցող մասնագիտացված կենտրոններին։
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: