20 տարում Թուրքիայի պաշտպանական արտադրանքի արտահանումն աճել է 18 անգամ․ Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գիտատեխնիկական մշակումների բյուջեն հասել է 1,5 մլրդ դոլարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Թուրքիայի պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալը վերջին 20 տարում աճել է գրեթե 18 անգամ՝ 2022 թվականին հասնելով 4,4 միլիարդ դոլարի: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայրենական արտադրության նոր սերնդի «Fırtına» («Փոթորիկ») ինքնագնաց հրետանային կայանքների խմբաքանակը զինված ուժերին փոխանցելու արարողության ժամանակ։
«Դեռևս 20 տարի առաջ Թուրքիայի պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալը կազմում էր 248 միլիոն դոլար, մինչդեռ 2022 թվականի արդյունքներով այդ ցուցանիշը հասել է ռեկորդային 4,4 միլիարդ դոլարի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նրա խոսքով` երկրի պաշտպանական արդյունաբերության գիտատեխնիկական մշակումների բյուջեն 49 մլն դոլարից հասել է 1,5 մլրդ դոլարի։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի նպատակն է նվազագույնի հասցնել սպառազինությունների ներմուծումը` շեշտը դնելով հայրենական պաշտպանական արդյունաբերության վրա:
Թուրքիան ասել է` երբ Ուկրաինայում «Bayraktar»–ների արտադրության գործարան կկառուցեն