Լարսը փակ է բեռնատարների համար. ՀՀ որոշ մարզերում ձյուն է տեղում

Լարս. Արխիվային լուսանկար
Հայաստանի տարածքում ևս կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն, հայտնում է ԱԻՆ–ը։
Երևան-Սևան ավտոճանապարհի 26-35-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի. եղանակի տեսություն