ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով հայտնի ռեժիսոր Հարություն Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Մասնավորապես, այսօր` ժամը 13։35-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 34 շենքի դիմաց բախվել են 68–ամյա Խաչատրյանի վարած Hyundai մակնիշի և 51-ամյա Վաղարշակ Վարդանյանի վարած BMW X7 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Hyundai-ն գլխիվայր շրջվել է։ Խաչատրյանը տեղափոխվել Է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ BMW X7-ը հաշվառված է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանի անվամբ։