Գյումրիում ոստիկանները բերման են ենթարկել հակառուսական ակցիայի 65 մասնակցի

Ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին բերման էին ենթարկել հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. 65 մարդ բերման է ենթարկվել Գյումրիում 102-րդ ՌԴ ռազմաբազայի հարակից տարածքում իրականացվող ակցիայից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Հայտնել էինք, որ «Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական կազմակերպությունն այնտեղ հակառուսական ակցիա է իրականացնում։
Ոստիկանները բերման են ենթարկում հակառուսական ակցիայի մասնակցին
Ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին բերման էին ենթարկել հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով։
Մասնավորապես, ըստ ոստիկանության պարզաբանման, չի թույլատրվում խոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների ազատ մուտքն ու ելքը։
Ավելի վաղ կազմակերպիչը` «Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական քաղաքական կազմակերպությունը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար, որն արդեն 28 օր փակ է, մտադիր են արգելափակել 102-րդ բազան։ Այդ նպատակով առավոտյան նրանք Երևանից մեկնել են Գյումրի։
1 / 4

Ոստիկանները բերման են ենթարկում հակառուսական ակցիայի մասնակցին (8 հունվարի, 2023). Գյումրի

2 / 4

Ոստիկանները բերման են ենթարկում հակառուսական ակցիայի մասնակցին (8 հունվարի, 2023). Գյումրի

3 / 4

Ոստիկանները բերման են ենթարկում հակառուսական ակցիայի մասնակցին (8 հունվարի, 2023). Գյումրի

4 / 4

Հակառուսական ակցիայի մասնակցի քայլերթը (8 հունվարի, 2023). Գյումրի