Եթե Սերբիային համոզեն ՌԴ-ի դեմ պատժամիջոց սահմանել, կպահանջեն նաև ճանաչել Կոսովոն. Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը. Արխիվային լուսանկար
Պաշտոնական Բելգրադը մոտ 100 օր դիմանում է արտաքին ճնշմանը և հրաժարվում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Արևմուտքը Սերբիայի իշխանություններից կպահանջի նաև համաձայնագիր ստորագրել Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հետ, հենց որ Բելգրադը աջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սերբական պետության ղեկավարն այսօր TV Pink-ի եթերում հիշեցրել է, որ պաշտոնական Բելգրադը մոտ 100 օր դիմանում է արտաքին ճնշմանը և հրաժարվում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանել։ Ընդ որում, նա հրաժարվել է հետագայում որևէ բան խոստանալ այդ հարցի շուրջ:
«Մենք արտահանձնեցինք Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչին, ինչ էլ որ մտածենք նրա մասին։ Ինչո՞ւ պետք է արտահանձնեինք նախագահին։ Դրանից հետո արդյո՞ք մենք ԵՄ-ի մաս ենք դարձել։ Ոչ, դրանից հետո մենք սպանեցինք սեփական վարչապետ Զորան Ջինջիչին , և կրկին վստահ չեմ, որ դա միայն հայրենական ուժերի գործն է։ Հետո մեզ ասացին՝ ձերբակալեք Ռատկո Մլադիչին, Ռադովան Կարաջիչին, գաղտնի գործողություններ իրականացվեցին։ Եվ ին՞չ ստացանք: Վիզայի ազատականացո՞ւմ։ Եվ հիմա, եթե պատժամիջոցներ սահմանենք, կպարզվի, որ եկել է Կոսովոյի հետ համաձայնության ժամանակը»,-հայտարարել Է Վուչիչը։
Սերբիայի նախագահը ենթադրել է, որ խոսքը կարող է լինել Պրիշտինային ՄԱԿ-ին անդամակցություն տալու մասին՝ առանց Բելգրադի կողմից ինքնահռչակ հանրապետության անկախության պաշտոնական ճանաչման։