ԵԱՏՄ–ում հունիսից կներդրվի որոշակի արտադրանքների պարտադիր սերտիֆիկացման պահանջը

ԵԱՏՄ դրոշներ
Տեխնիկական կանոնակարգը կգործի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. 2023 թվականի հունիսից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում ներդրվելու է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում մարդկանց կարիքների համար նախատեսված արտադրանքի պարտադիր սերտիֆիկացումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԵԱՏՄ Խորհրդի որոշմամբ այս պահանջը հաստատված է «Քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության և բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու մասին» տեխնիկական կանոնակարգում։
Փաստաթուղթը մշակվել է Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի (ВНИИ ГОЧС) մասնագետների կողմից և ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունիսին։
Տեխնիկական կանոնակարգը կգործի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի տարածքում։