Բելառուսը և Ռուսաստանը համատեղ թռիչքային զորավարժությունների կանցկացնեն

Բելառուսի ՊՆ–ն
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ռազմատիեզերական ավիացիոն խմբերն արդեն ժամանել են Բելառուսի տարածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Բելառուսը հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունների մասին, հայտնում է Բելառուսի պաշտպանական գերատեսչության պաշտոնական Telegram-ալիքը։
Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների թռիչքային մարտավարական զորավարժությունները կանցկացվեն 2023 թվականի հունվարի 16-ից փետրվարի 1-ը:
Հաղորդվում է, որ հունվարի 8-ին Բելառուսի տարածք արդեն ժամանել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ռազմատիեզերական ուժերի ավիացիոն մասը։
Զորավարժությունների անցկացման համար կգործարկվեն Բելառուսի զինված ուժերի ՌՕՈւ եւ ՀՕՊ զորքերի բոլոր օդանավակայաններն ու պոլիգոնները: