ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Արցախում այն տնտեսվարողները, որոնք կկիրառեն ապրանքների իրացման ավելի բարձր գներ, հետագայում կզրկվեն ապրանքների մատակարարումից: Այս զգուշացումը հրապարակել է Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը
Նշվում է, որ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված` պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար արդեն սահմանվել մինչև 15%-ի չափով վերադիր:
Գների ավելի բարձրացումը նոր խնդիրներ կծնի նաև տնտեսվարողների համար։
Հավելենք, որ Արցախը Հայաստանի կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, արդեն 28 օր է շրջափակված է, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունում սկսում է հումանիտար ճգնաժամ արձանագրվել։