ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 102․9 կմ-ին բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ 56-ամյա Վարդան Սարգսյանի վարած ռուսական համարանիշներով «Mercedes» մակնիշի և 57-ամյա Նահապետ Նահապետյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը, նրա ուղևորը` Վայոց Ձորի մարզի բնակիչ 48-ամյա Կարինե Սերոբյանը, «Mercedes»-ի վարորդ Վ․ Սարգսյանն ու նրա ուղևորները՝ Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Արշակ Զաքարյանը և Երևանի բնակիչ 28-ամյա Խաչիկ Սիմոնյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։