ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման երկու ենթադրյալ անդամների, որոնք ծրագրել էին ամանորյա գիշերը ահաբեկչություն իրականացնել Ստամբուլում, գրում է Sabah թերթը։
«Կասկածյալներից երկուսը՝ Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ, դեկտեմբերի 31-ին փորձել են Ամանորից մի քանի ժամ առաջ հեռանալ Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում իրենց հետևող ոստիկաններից, սակայն նրանց հաջողվել է կրակել ավտոմեքենայի անիվների վրա»,–գրում է թերթը։
Տաջիկստանի քաղաքացուն կալանավորել են, իսկ Ուզբեկստանի քաղաքացու նկատմամբ սկսվել է արտաքսման գործընթաց։
Նշվում է, որ ահաբեկիչները հրահանգներ են ստացել Աֆղանստանում ԻՊ-ից և ծրագրել են «արյունոտ» ահաբեկչություն՝ պայթուցիկի օգտագործմամբ։