Թուրքիայի արևմտյան ափերի մոտ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 130 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ 2,5 մլն մարդ է բնակվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Թուրքիայի արևմտյան ափերի մոտ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները` հղում անելով եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքի տվյալները։
Մասնագետների տեղեկություններով՝ էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 130 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ մոտ 2,5 մլն մարդ է բնակվում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժ Հայաստան–Թուրքիա սահմանին. ցնցումները զգացվել են նաև Երևանում