ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Արքայադուստր Դիաննայի երեկոյան զգեստը Նյու Յորքում Sotheby's աճուրդի տանը վաճառքի է հանվել։ Այս մասին տեղեկանում ենք Sotheby's–ի կայքից։
Դիզայներ Վիկտոր Էդելշտեյնի հեղինակած «Ինֆանտա» ոճի մուգ մանուշակագույն թավշյա զգեստը, որը կարվել է 1989 թվականին, աճուրդի է հանվել նաև ավելի վաղ։
1997 թվականին` Դիաննայի մահից մեկ ամիս առաջ, զգեստը վաճառվել էր Christie's աճուրդում։
Այս անգամ այն ներկայացվել է մասնավոր հավաքածուից։
Փորձագետները զգեստը 80-120 հազար դոլար են գնահատում։
Արքայադուստր Դիանայի զգեստը
© Photo : РИА Новости