Սիմոնյանը շնորհավորել է Մաքքարթիին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրվելու առթիվ

Մաքքարթին այդ պաշտոնում ընտրվել է 15–րդ փորձից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորանշանակ խոսնակ Քևին Մաքքարթիին՝ ընտրվելու կապացկությամբ։
«Շնորհավորվում եմ Քևին Մաքքարթիին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրվելու կապացկությամբ։ Անհամբեր սպասում եմ Հայաստան-ԱՄՆ ավանդական միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը»,–Twitter–ի իր էջում գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 15-րդ փորձից հետո հանրապետական Քևին Մաքքարթիին ընտրվել է նոր խոսնակ։
Այս պաշտոնը համարվում է ԱՄՆ-ում ամենակարևորներից երրորդը: Այն թափուր լինելու դեպքում պալատի աշխատանքը կաթվածահար է լինում, քանի որ օրենսդիրները չեն կարողանում երդվել և անցնել օրինաստեղծ գործընթացին: