Մոսկվայում այս ձմռան ամենացուրտ գիշերն է գրանցվել

Ռուսաստանի մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -23.4 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Մոսկվայում ձմռան սկզբից ի վեր երկրորդ օրն անընդմեջ ամենացուրտ գիշերն է արձանագրվում, օդի ջերմաստիճանն իջել է մինչև --23.4 աստիճան։ Այս մասին տեղեկանում ենք «Մետեովեստի» պորտալից։
«Ձմռան սկզբից ի վեր Մոսկվայում նախորդ գիշերն ամենացուրտն է դարձել։ Մայրաքաղաքի հիմնական օդերևութաբանական կայանում` ՎԴՆԽ–ում, առավոտյան ժամը 06.00–ի սահմաններում օդի նվազագույն ջերմաստիճանը հասել է մինչև -23.4 աստիճան», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մոսկովյան ցրտից սառել է Օստանկինոյի հեռուստաաշտարակը։
Նշվում է, որ Մոսկվայի մյուս օդերևութաբանական կայաններում ջերմաչափերի նվազագույն ցուցանիշները կազմել են -21.1–ից մինչև -24.8 աստիճան։ Մինչ այս ամենացուրտ ձմռան գիշերը գրանցվել էր հունվարի 5–ի լույս 6-ի գիշերը, երբ նվազագույն ջերմաստիճանն ուղիղ -23 աստիճան էր կազմել։
Այս տարին առանձնացել է անոմալ եղանակային ռեժիմով. Գագիկ Սուրենյան