ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցում բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց:
Հունվարի 7-ին, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերին, սուրբ պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են գերեզմանոցներ՝ տոնի ավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկում նրանց գերեզմանները և աղոթում նրանց հոգիների համար:
Հիշեցնենք` երեկ` հունվարի 6-ին, Հայ առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։