Ձկնորսները «Սևան» ազգային պարկի աշխատակիցներին չեն թողել լճի վրա հսկողություն իրականացնել

Ձկնորսները, բարձրանալով նավի վրա, սկսել են վիճաբանել «Սևան ազգային պարկի» աշխատակիցների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Մի խումբ ձկնորսներ խոչընդոտել են, որ «Սևան ազգային պարկի» աշխատակիցները լճի վրա հսկողություն իրականացնեն։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հունվարի 5-ին ոստիկանության ծառայողները սիգի որսի արգելքի ժամանակահատվածով պայմանավորված՝ «Սևան» ազգային պարկի աշխատակիցների հետ Սևանա լճի վրա նավով հսկողություն են կատարել: Այդ ընթացքում նավին են մոտեցել ձկնորսներ՝ 10 մոտորանավակներով, խոչընդոտել նրանց պարտականությունների կատարմանը, իսկ երկու ձկնորս, բարձրանալով նավի վրա, սկսել են վիճաբանել ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ:
Ավելի վտանգավոր է ոչ թե հիվանդ, այլ փչացած ձուկը. սատկած սիգն ու իշխանը վաճառքի՞ են հանել
«Պարզվել է ձկնորսների ինքնությունը. յոթն էլ Նորատուս գյուղի բնակիչ էին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հունվարի 6-ին ձկնորսները ներկայացել են ոստիկանություն։