ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 15-րդ փորձից հետո Հանրապետական Քևին Մաքքարթիին ընտրել է նոր խոսնակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հետևելով քվեարկության արդյունքներին:
Այս պաշտոնը համարվում է ԱՄՆ-ում ամենակարևորներից երրորդը: Այն թափուր լինելու դեպքում պալատի աշխատանքը կաթվածահար է լինում, քանի որ օրենսդիրները չեն կարողանում երդվել և անցնել օրինաստեղծ գործընթացին:
Վերջին անգամ 100 տարի առաջ` 1923 թ–ին է նման բան եղել, որ կոնգրեսականները չկարողանան առաջին անգամից խոսնակ ընտրել, իսկ մինչ այդ՝ միայն քաղաքացիական պատերազմին նախորդող ժամանակահատվածում։