Վրաստանի իշխանությունները շնորհավորել են բոլոր հայերին Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ

Վրաստանի վարչապետը նշել է Հայաստանի հետ բազմադարյա բարեկամության և բարիդրացիական հարաբերության մասին, իսկ նախագահը բարօրություն է մաղթել հայերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Վրաստանի վարչապետն ու նախագահը Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել են Հայ առաքելական եկեղեցուն և նրա հավատացյալներին Վրաստանում և ամբողջ աշխարհում:
«Թող բարության և առաքինության այս մեծ տոնը, որը դուք նշում եք այսօր, խաղաղություն, առողջություն և բարեկեցություն բերի ձեզ և ձեր ընտանիքներին», – գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցիալական ցանցի իր էջում:
Իր հերթին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է հայ-վրացական հարաբերությունների շարունակական խորացումը։ Նրա խոսքով՝ վրաց և հայ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել են Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների։
Դա նման է տանը նորածնի հայտնվելուն. Առնակ քահանան՝ Սուրբ ծնունդը ճիշտ նշելու մասին
«Այսօրվա կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և մեր եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր Քրիստոսի ծննդյան և Տիրոջ մկրտության տոնը նշում են առանձնակի ուրախությամբ և մեծ շուքով», – գրել է վարչապետը։
Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Սուրբ ծնունդը: Տոնը սկսվում է հունվարի 5-ի ժամը 17:00-ից` Ճրագալույցի սուրբ պատարագով: