Ուկրաինան խզել է ՌԴ-ի հետ «Վոյեվոդա» հրթիռային համալիրի տեխսպասարկման համաձայնագիրը

2006 թվականի պայմանագիրը նախատեսում էր հրթիռների սպասարկում դրանց շահագործման ժամկետը երկարացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ խորհրդային «Վոյեվոդա» հրթիռային համալիրի (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ «Սատանա») տեխնիկական սպասարկման պայմանագրի դադարեցման մասին։ Տեղեկությունը հայտարարել է Գերագույն ռադայում Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
ԱՄՆ-ն օգնության նոր փաթեթի շրջանակում զենիթային հրթիռներ կտրամադրի Ուկրաինային
Որոշումը, նրա խոսքով, կապված է «հանգամանքների արմատական փոփոխության հետ»։ 2006 թվականի պայմանագիրը երկու երկրների կառավարությունների միջև նախատեսում էր, որ Ուկրաինայի «Յուժնոյե» նախագծային բյուրոն պետք է իրականացներ Ռուսաստանի Դաշնության սպառազինության մեջ գտնվող 15П118М ռազմավարական նշանակության «Վոյեվոդա» հրթիռների սպասարկումը՝ դրանց շահագործման ժամկետը երկարացնելու համար։
Անցյալ տարվա հունվարին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 2022 թվականից նախատեսվում է ռազմավարական հրթիռային ուժերի խմբավորումից «Վոյեվոդա» ծանր դասի հրթիռային համալիրի փուլային դուրսբերում իրականացնել և փոխարինել այն «Սարմատով»։