Ռուսաստանի ԱԳՆ շենքում հրդեհ է բռնկվել

Տուժածներ չկան, պատահարի վայր ԱԻՆ աշխատակիցներ են ժամանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ շենքի մասնաշենքերից մեկում նկուղում գտնվող տեխնիկական տարածքումհրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը իր Telegram ալիքում հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ տուժածներ չկան, տեղում ԱԻՆ ծառայողներ են աշխատում։
«Հնարավոր պատճառը կարճ միացումն է», - ասել է Զախարովան։
Նոյեմբերի վերջին Մոսկվայի կենտրոնում՝ Ռուսաստանում Ալժիրի դեսպան Սմաիլ Բենամարայի նստավայրի շենքում հրդեհ էր բռնկվել։ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ հրդեհի պատճառը հին էլեկտրալարերն են եղել։ Հրդեհը շուտով հաջողվել էր վերացնել, տուժածներ չեն եղել։