Քաղցկեղը հաղթահարած ամուսինները զույգ են ունեցել Երևանում. լուսանկարներ

Քաղցկեղը հաղթահարած ամուսինները զույգ են ունեցել Երևանում
Ամուսինները ծանոթացել են դարի չարաբաստիկ հիվանդության դեմ պայքարելու ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Քաղցկեղը հաղթահարած ամուսիններն այսօր զույգ են ունեցել` տղա և աղջիկ։ Տեղեկությունը հայտնում է «Շենգավիթ» բուժկենտրոնը։
Նշվում է, որ ամուսինները ծանոթացել են դարի չարաբաստիկ հիվանդության դեմ բուժվելու՝ քիմիաթերապիայի ընթացքում։
«Իրար ճանաչել, ապա սիրել են կյանքի համար պայքարելու ճանապարհին։ Այնուհետև ընտանիքը համալրելու նպատակով նրանք դիմել են «Շենգավիթ» ԲԿ։ Երկար ու համառ պայքարի և մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ այսօր նրանց գեղեցիկ ընտանիքը համալրվել է զույգ բալիկների ծննդով»,– ասվում է գրառման մեջ։
Ծնողներն երեխաներին անվանակոչել են Մարգար և Նարե։
Անպտղության հաղթահարման ծրագրից Հայաստանում այսուհետ կկարողանան օգտվել բոլորը