Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա

Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել երկու մարդու ուղղությամբ, որոնք իբր փորձել են խախտել սահմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Իրանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների հետևանքով մեկ մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պետական սահմանապահ ծառայությանը։
Հաղորդագրության համաձայն` Ֆիզուլիի շրջանի Բիրինջի Մահմուդլու գյուղի մոտակայքում երկու սահմանախախտ է նկատվել։ Նշվում է, որ չնայած սահմանապահների նախազգուշացմանը, նրանք փորձել են փախչել դեպքի վայրից։ Սահմանապահ ջոկատը զենք է կիրառել, ինչի հետևանքով ենթադրյալ խախտողներից մեկը վիրավորվել է ոտքից։
Կրակոցներ Իրանի ու Ադրբեջանի սահմանին. սահմանախախտներից մեկը սպանվել է
Հետագայում նրանցից մեկի մոտ սառը զենք է հայտնաբերվել։ Բուժօգնություն ստանալուց հետո վիրավորը տեղափոխվել է Ֆիզուլիի շրջանի հիվանդանոց։ Խուզարկությամբ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է 6,4 կգ մարիխուանա, մետամֆետամին, 1000 դեղահաբ և 1 դանակ։