Կիևը շարունակել է գնդակոծությունները՝ չնայած ՌԴ ԶՈւ-ի հայտարարած հրադադարին. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ռուսական զորքերը պատասխան գործողություններով լռեցրել են կրակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Կիևի ռեժիմը շարունակել է գնդակոծությունները` չնայած Ռուսաստանի զինված ուժերի հայտարարած հրադադարի ռեժիմին, պատասխան կրակով Ուկրաինայի հրետանին ճնշվել է։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Չնայած հունվարի 6-ին Մոսկվայի ժամանակով 12:00-ից ռուսական զորքը հրադադար էր պահպանում, Կիևի ռեժիմը շարունակել է հրետանային գնդակոծությունները ռուսական զորքերի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ», - նշել է ՊՆ-ն:
ԱՄՆ-ն օգնության նոր փաթեթի շրջանակում զենիթային հրթիռներ կտրամադրի Ուկրաինային
Ուկրաինայի զորքերը Կրասնոլիմանսկի ուղղությամբ չորս ականանետային կրակ են արձակել ռուսական դիրքերի ուղղությամբ, իսկ ԼԺՀ Բելոգորովկայի շրջանում՝ երեք հրետանային կրակ: Զապորոժիեի մարզի Նովոպավլովկա բնակավայրի շրջանից ուկրաինացի զինվորականները ութ հրետանային կրակ են արձակել։
«Ռուսական զորքերի պատասխան կրակով Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը, որոնցից գնդակոծություններ են իրականացվել, ճնշվել են», - ընդգծել է պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանների համաձայն՝ հունվարի 6-ին ժամը 12: 00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում ռազմական հատուկ գործողության շրջանում ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումում հրադադարի ռեժիմ է հայտարարվել մարտական շփման գծի ողջ երկայնքով։
Զելենսկին մերժել է հրադադարի առաջարկը