ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Սյունիքի մարզի Կապան քաղաքի տներից մեկն այրվում է։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 6-ին, ժամը 11:31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում այրվում է տուն»,–գրում է կայքը։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան, ինչից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։
***
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։22-ին, մարվել՝ 15։28-ին։ Այրվել են տան առաջին հարկը, երկրորդ հարկից 100 քմ հատված և տանիքի փայտե կառուցատարրերը։