Իրանի ԿԲ-ն ու տեղական մեսենջերները հաքերային հարձակման են ենթարկվել

Համակարգչի դիմաց նստած տղամարդ
Իշխանությունն ասում է, որ օտարերկրյա ցանցահենների հիմնական թիրախը իրանական ֆինանսական հաստատություններն ուինտերնետ-պրովայդերներն են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Իրանի կենտրոնական բանկը և տեղական 2 մեսենջերները հաքերային հզոր հարձակման են ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է երկրի կապերի ու տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Ամիր Լաջևարդին:
«Անցած գիշեր ԿԲ–ն, «Բալե» և «Ռուբիկա» հարթակները ենթարկվել են DDoS հարձակումների։ Սակայն հետևանքներն արագ վերացվել են», - պաշտոնյայի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում դրսից իրականացվող հարձակումների մեծ մասն ուղղված է բանկերի ու ֆինանսական հաստատությունների, ինտերնետ-պրովայդերների և կապի ենթակառուցվածքների դեմ: