ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Կորոնավիրուսի նոր մանրէահիմքի առաջացման հավանականությունը մեծ չէ, բայց բացառել էլ չի կարելի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (RUDN) ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Սերգեյ Վոզնեսենսկին:
«Տեսականորեն պետք չէ բացառել, որ կարող է հայտնվել ինչ-որ այլ մանրէահիմք, որը կփոխարինի «Օմիկրոնին», թեև հավանականությունը մեծ չէ», - ասել է Վոզնեսենսկին։
Նա նշել է, որ եթե հետագայում զարգանա բացառապես «Օմիկրոն» մանրէահիմքը, ապա հիվանդության կրկնակի դեպքերի հավանականությունը չափազանց փոքր է։ Այնուամենայնիվ, եթե բնակչությունը հիվանդությունից կամ պատվաստումից հետո չունի իմունիտետ, այսինքն ՝ իմունային մակարդակը նվազագույն մակարդակի վրա է, ապա որոշ շրջաններում կարող է լինել դեպքերի աճ: