ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Երևանի Պարույր Սևակի փողոցում այսօր սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 16։30-ի սահմաններում պարեկները Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց նկատել են, որ 3 քաղաքացի ուշագնաց ընկած են։ Բոլորին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ»,- գրում է կայքը։
Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, բժիշկները պայքարում են մյուս երկուսի կյանքը փրկելու համար։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր։
Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանություն հատկանիշներով։ Իրավապահները պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը։