ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչին հայտարարել է, որ Ուկրաինան G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկում չէ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հնդկաստանը G20 գագաթնաժողովը կանցկացնի սեպտեմբերին Նյու Դելիում։
«G20-ի անդամները և հատուկ հրավիրված երկրների ցանկը հայտնի է։ Ես չեմ կարծում, որ Ուկրաինան այս ցուցակում է: Եթե այս հարցում որևէ փոփոխություն լինի, անպայման կվերադառնամ և կհայտնեմ ձեզ հետ»,- ասել է Բագչին ճեպազրույցում։
Հնդկաստանը ստանձնել է G20-ի նախագահությունը 2022 թվականի դեկտեմբերի 1-ին և կնախագահի մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը: Ակնկալվում է, որ Հնդկաստանն իր նախագահության ընթացքում կհյուրընկալի G20-ի ավելի քան 200 հանդիպում ամբողջ երկրում՝ սկսած 2022 թվականի դեկտեմբերից: G20-ի գագաթնաժողովը պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով նախատեսվում է անցկացնել 2023 թվականի սեպտեմբերի 9-ին և 10-ին Նյու Դելիում։