ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմը Լատվիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են Ռիգայում՝ պատժամիջոցները խախտելու և լրտեսության կասկածանքով։ Այս մասին հայտնում է Sputnik Մերձավոր արտասահման տելեգրամ- ալիքը։
«Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմը ձերբակալվել է Լատվիայի հատուկ ծառայությունների կողմից Ռիգայում։ Հունվարի 5-ին տեղի է ունեցել դատական նիստ, որում խափանման միջոց ընտրել կալանքը։Այսօր լրագրողն արդեն տեղափոխվել է Ռիգայի կենտրոնական բանտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փաստաբան Իմմա Ժանսոնեն, ով պաշտպանելու է Մարատ Կասեմին, դեռ չի ստացել գործի նյութերը։ Ըստ օրենքի՝ դատարանի որոշումը որպես խափանման միջոց բողոքարկելու համար կա 10 օր։
Russia Today մեդիա խմբի ղեկավար Դմիտրի Կիսելյովը լիտվական իշխանությունների կողմից Sputnik Լիտվայի գլխավոր խմբագրի կալանավորումն անվանել է անհեթեթ և անօրինական։ Նրա խոսքով` այս փաստը ցույց է տալիս այս երկրի ռեժիմի էությունը, և սա շատ վտանգավոր միտում է ողջ ԵՄ-ի համար։
Մարատ Կասեմի կալանավորումը մեկնաբանել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա այս փաստն անվանել է խոսքի ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային պարտավորությունների խախտում։ Զախարովայի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն ճշտում է տեղի ունեցածի մանրամասները՝ պահանջելով միջազգային կազմակերպություններին ներգրավել այս խնդրի լուծմանը։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ մերձբալթյան մի շարք երկրներ երկար տարիներ հետապնդել են Կասեմին։
«Նա բազմիցս ասել է, որ իրեն վտանգ է սպառում։ Իսկ հիմա նրա մտավախություններն ու ենթադրությունները, ցավոք, իրականություն են դարձել։ Միջազգային հանրությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ անօրեն ռեժիմները վերադառնան օրենքի գիրկը»,- ասել է Զախարովան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։
Մարատ Կասեմը Լատվիայի քաղաքացի է, մի քանի տարի ապրել և աշխատել է Մոսկվայում՝ Russia Today մեդիա խմբում, որը ներառում է նաև Sputnik Լիտվան։ Դեկտեմբերի 30-ին լրագրողը Լատվիա է ժամանել ընտանեկան պատճառներով։