Սպանություն ԱՄՆ–ի Յուտա նահանգում. տանը 8 դի է հայտնաբերվել

Հետաքննություն է ընթանում։ Ոստիկանությունը հավաստիացրել է, որ տեղի բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հինգ երեխաների ու երեք մեծահասակների մարմինները հրազենային վնասվածքներով հայտնաբերվել են ԱՄՆ Յուտա նահանգի Ինոկ քաղաքի բնակելի շենքում: Տեղեկությունը հայտնում է «ABC 4» հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը։
«Ոստիկանները ստուգել են տարածքը և երեք մեծահասակների ու հինգ անչափահասների մարմիններ հայտնաբերել։ Նրանցից յուրաքանչյուրը, ըստ ամենայնի, հրազենային վնասվածքներ է ստացել», - նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունից ավելացրել են, որ այս պահին հասարակության համար ոչ մի վտանգ չկա։ Կատարվում է հետաքննություն։
ԱՄՆ–ում շքերթի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. կա 5 զոհ և 26 վիրավոր