ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել հրադադար հաստատել Ուկրաինայում և Դոնբասում, որպեսզի ուղղափառները կարողանան հանգիստ նշել Սուրբ ծնունդը։ Նրա կոչը հրապարակվել է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում։
«Ես՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլս, դիմում եմ հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին և կոչ եմ անում դադարեցնել կրակն ու հրադադար հաստատել հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն, որպեսզի ուղղափառները կարողանան ներկա լինել Ճրագալույցի ու Սուրբ ծննդի պատարագներին», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 314-րդ օրը։