Կիևը դեմ է սուրբծննդյան հրադադարին

Կիև. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն առաջարկել էր սուրբծննդյան հրադադար հաստատել հունվարի 6-ի ժամը 12: 00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24: 00-ն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Կիևը չի աջակցի սուրբծննդյան հրադադարին, որն առաջարկել է Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ոչ մի բանակցություն նրանց հետ ոչ զինադադարի, ոչ ամսաթվի մասին, դա ոչ մի կապ չունի մեզ հետ»,-ասել է Դանիլովը «24-րդ ալիքի» եթերում:

Ավելի վաղ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն առաջարկել էր սուրբծննդյան հրադադար հաստատել հունվարի 6-ի ժամը 12: 00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24: 00-ն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրանից հետո պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է նշված ժամանակահատվածում հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում մարտական շփման գծի ողջ երկայնքով։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 314-րդ օրը։